Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրսան Իլյումժինովը ՖԻՖԱ-ի նախագահ չի դառնա

Հոկտեմբեր 26,2015 22:25

Սեպտեմբերի սկզբին ՌՇՖ նախագահ Անդրեյ Ֆիլատովը Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին առաջարկել էր առաջադրվել, որպես ՖԻԴԵ-ի նախագահի  թեկնածու, որին Իլյումժինովը պատասխանել էր, թե դրա մասին կմտածի: Իսկ հոկտեմբերի սկզբներին Իլյումժինովը ТАСС-ին հայտարարել էր, թե ընտրություններին կմասնակցի միայն այն դեպքում, եթե բացարձակ համոզված լինի, որ կհաղթի:

Ըստ երեւույթին այս հայտարարությունը ռուսական ԶԼՄ-ների համար հիմք է դարձել, որպեսզի տեղեկատվություն տարածեն, թե Իլյումժինովն արդեն իր թեկնածությունը դրել է: ՖԻԴԵ-ի նախագահի խորհրդական Բերիկ Բալգաբաեւը, սակայն անմիջապես հերքել է այդ ինֆորմացիայի իսկությունը՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը:

ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածության առաջադրման վերջնաժամկետը լրանում է հոկտեմբերի 26-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ tass.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031