Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմանդոսը՝ թուրքական ռազմական ուղղաթիռների Հայաստանի օդային սահմանը խախտելու մասին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2015 23:15

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ- մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանն Aravot.am-ի զրույցում ասաց, որ  վերջին տվյալներով, Թուրքիայի ուղղաթիռների՝ Հայաստանի օդային սահմանը խախտելը կարծես թե  պատահականություն է եղել: «Դա մեծ աղմուկ բարձրացրեց մեր հասարակության մեջ: Իմ կարծիքով այդ աղմուկը ճիշտ է, ինչի՞ համար.

Ռուսաստանը Թուրքիայի սահմանները մի քանի րոպեով խախտեց, ՆԱՏՕ-ն հավաքվեց ու Ռուսաստանին նախազգուշացրեց, որ չի կարելի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սահմանները խախտել: Իսկ մենք ՀԱՊԿ անդամ ենք, այստեղ ընդգրկված պետությունները մեր սահմանները պետք է պաշտպանեն, այդ պետությունները չհավաքվեցին, չասացին ոչինչ:Այդ առումով ես համաձայն եմ մեր հասարակության ու պատգամավորների հետ: Ոչ թե մենք պետք է աղմուկ բարձրացնեինք Հայաստանում, այլ միացյալ ուժերի ղեկավարությունը: Ամեն անգամ ասում ենք ՝ մենք ունենք ուժեղ կառույց, որի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը,Ղրղըզստանը… », -ասաց Կոմանդոսը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ավելի լավ կլիներ ոչինչ էլ չասեիր:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031