Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով վրաերթ Ոսկետափ գյուղում

Հոկտեմբեր 30,2015 18:45

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչն իր վարած  «ՎԱԶ 21063»  մակնիշի ավտոմեքենայով Արարատ գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակչուհի, 1946թ. ծնված Արևիկ Մկրտչյանին, ով ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։

Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վրաերթի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031