Լրահոս
Օրվա լրահոսը

Թևոսիկի եղբոր սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը (Իսո) պատրաստվում է հացադուլ հայտարարել. «Ժողովուրդ» 

Հոկտեմբեր 31,2015 10:23

Քրեական հեղինակություն համարվող Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի հարազատները համոզված են, որ վերջինիս անհիմն են անազատության մեջ պահում:

Իսրայել Սարգսյանի մայրը` Անժելա Բեգինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ որդին պատրաստվում է հացադուլ հայտարարել, քանի որ ապօրինությունների դեմ պայքարելու այլ ճանապարհ չի տեսնում: Սպանությունը, որի շրջանակներում կալանավորվել է Սարգսյանը, տեղի է ունեցել 2014թ հունվարի 27-ին, իսկ այս տարվա հունվարից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է դատավարությունը:

Անժելա Բեգինյանի խոսքերով՝ դատավարությունը միտումնավոր արհեստական կերպով ձգձգվում է, քանի որ մեղադրող կողմը գիտակցում է, որ Իսրայել Սարգսյանի մեղքն ապացուցող փաստեր չունի: Ըստ տիկնոջ՝ շուտով դատավարության մեկ տարին կլրանա, սակայն գործընթացն այդպես էլ չի թեւակոխում ապացույցների հետազոտման փուլ»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031