Լրահոս
Օրվա լրահոսը

Ուլյանովսկից օգնություն`սահմանում վիրավորված զինվորին

Նոյեմբեր 05,2015 13:25

Վերջերս հայրենիքի հեռավոր սահմանագծում ադրբեջանական գնդակոծությունից վիրավորվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ Վարշամ Մելքոնյանը:  Վարշամի հայրը՝ Սերգո Մելքոնյանը ազատամարտիկ է, տարիներ շարունակ ծառայել է սահմանապահ զորամասում, առողջական խնդիրների պատճառով այժմ թոշակառու է:

Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում աշխատող մի խումբ ոսկեվանցիներ լսելով Վարշամ Մելքոնյանի վիրավորվելու լուրը՝ գումար են հանգանակել եւ ուղարկել նրա ընտանիքին:

Գյուղապետը երախտագիտություն հայտնեց հայրենասեր այդ տղաներին: 20-ամյա Վարշամ Մելքոնյանը այժմ զինվորական արձակուրդի մեջ է, գտնվում է հայրենի գյուղում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30