Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ժողովուրդը զայրանում է, սկսում է քվեարկել  ոտքերով. Թող զգուշանան այսօրվանից». Ժիրայր Սեֆիլյան

Նոյեմբեր 08,2015 22:45

«Բոլոր ժողովրդներում տականքի շերտը եղել է, բայց ոչ բոլոր երկրներում է տականքը երկրի կառավարման ղեկին: Մինչեւ այդ տականքին չհեռացնենք, ժողովրդավարական պատրանքների մեջ որեւէ մեկը թող չընկնի»,- հեռուստաեթերով հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա դեկտեմբերի վեցին նախատեսված սահմանադրական փոփոխություններին ընդառաջ իշխանություններին նաեւ նախազգուշացրեց. «Զորիբալայանական կլանին հեռացնելը դասական քաղաքական ձեւով հնարավոր չէ, ինչպես հասնել ռեժիմի հեռացմանը, միայն ժողովրդի ընդվզման միջոցով: Մեր ժողովուրդը պատրաստ է պոռթկալ: Դեկտեմբերի մեկին հրավիրում ենք քաղաքացիական անհնազանդության, ուժեղ ու խաղաղ միջոցով այս ռեժիմին ճնշելու ենք, նահանջել: Եթե այս անգամ համարձակվեն խաղաղ բնույթի  պայքարի դուրս եկած ժողովրդի նկատմամբ բռնություն կիրառել, համարժեք պատասխան կստանան բոլորիս կողմից, առաջին հերթին իմ կողմից: Երբ ժողովուրդը զայրանում է, ժողովուրդը սկսում է քվեարկել  ոտքերով: Թող զգուշանան այսօրվանից»:

Դաշնակցությունը հեռուստատեսային քարոզչության շրջանակներում քաղաքացիներին կոչ է անում դեկտեմբերի վեցին մասնակցել սահմանադրական փոփոխությունների ընտրություններին ու այո քվեարկել:

Դաշնակցության համոզմամբ, երկրում փոփոխությունը պետք է լինի համակարգային, իսկ խորհրդարանական կառավարման համակարգի անցումը հենց համակարգային փոփոխություն է:

ԲՀԿ-ն էլ է այո-ի օգտին քարոզում: Ըստ ԲՀԿ-ական Վահան Բաբայանի. «Առաջարկվող նախագիծը թույլ է տալիս այնպիսի փոփոխություններ, որոնց հիմքում է  դատական համակարգի անկախությունը, մենաշնորհներից ձերբազատումը, իշխանությունների հավասարակշռումը: ԲՀԿ-ն կողմ է փոփոխություններին, ամեն ինչ անելու է, որ մեր սահմանադրությունը փոխվի իր բացասական կետերով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30