Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ նալբանդյան. «Սուդանում կործանված ինքնաթիռի զոհերի աճյուններն առաջիկայում կտեղափոխվեն Հայաստան»

Նոյեմբեր 09,2015 19:00

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ նալբանդյանը անդրադարձավ Սուդանում կործանված ինքնաթիռի զոհերի աճյունները Հայաստան տեղափոխելու հարցին: Նա երախտագիտություն հայտնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ՌԴ ԱԳՆ-ի աջակցության համար ու նշեց. «Մենք դեսպան չունենք Հարավային Սուդանում, սակայն ուղարկել ենք մեր աշխատակցին Կահիրեի հյուպատոսարանից: Կարծում եմ՝ մոտ օրերս կլուծվի աճյունները Հայաստան տեղափոխելու հարցը»:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև սիրիական հակամարտությանը:  Պարոն Լավրովը շեշտեց, որ նախ պետք է հստակեցնել ահաբեկիչների ցանկը, որպեսզի մեկը մյուսին չմեղադրի հարձակման մեջ, այնուհետև կարևորեց քաղաքական ընդդիմադիրների ցանկը ճշտելը, որոնք ժնևյան կոնվենցիայի և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի հիման վրա կկարողանան աշխատանքներ տանել տարբեր պետությունների հետ հակամարտությունների կարգավորման համար:

Այնուհետև Սերգեյ Լավրովը շեշտեց, թե որոշ մարդիկ սիրիական հակամարտությունը շատ վերացական են պատկերացնում՝ հաճախ այն պատկերացնելով միայն Ասադի հրաժարականով լուծվող խնդիրը, որը հեռու է իրականությունից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30