Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պետք է բարեկամի տուն պանրի գնացած կինը հայտնվեր Ադրբեջանում

Նոյեմբեր 09,2015 22:03

Արդեն հայտնել ենք, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի 76-ամյա բնակիչ Լուսիկ Աբովյանը նոյեմբերի 8-ից անհետացել է, նրան որոնում էին համագյուղացիները եւ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները:

Ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը՝ հայտնել են,որ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ, 1942թ. ծնված Լուսինե Ղուկասի Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը եւ հայտնվել Ղազախի շրջանում:

Իրականում, ըստ անձնագրային տվյալների, Լուսինե Աբովյանը ծնվել է 1939 թ. հուլիսի 8-ին:

Կոթիից հայտնում են,որ Լուսիկ Աբովյանը հոգեպես առողջ է, նա նոյեմբերի 8-ին, ժամը 13-ի սահմաններում  Կոթիում բարեկամի տուն էր գնացել պանիր վերցնելու, սակայն տուն չէր վերադարձել; Բարեկամի տունը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է մոտ 2 կմ: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը ստույգ չի համարում այն տեղեկությունը,թե Լուսիկ Աբովյանը գտնվում է Ադրբեջանի տարածքում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30