Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանից հետո կկեղծեք ե՛ւ ձեր, ե՛ւ «պուպուշ» ընդդիմության տեղը». Արամ Հարությունյանը՝ Նիկոյանին

Նոյեմբեր 11,2015 14:07

«Ինչո՞ւ առաջացավ կառավարման համակարգը փոխելու միտքը»,-այսօր «Հենարան» ակումբում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանին հարցրեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Սամվել Նիկոյանի խոսքով, ընդդիմության պահանջով էր. «Մեզ մեղադրում էին, որ գիտակցաբար պահում ենք մեծամասնական ընտրակարգը, որ իշխանական լծակների մոտ կանգնած մեր կուսակցության անդամները իրենց հեղինակության շնորհիվ մեծամասնական ընտրակարգով կարողանան ընտրվել: Մեզ քննադատում էին, որ ամբողջ իշխանությունը ՀՀԿ-ն կենտրոնացրել է իր ձեռքում, հաստատել քաղաքական մենաշնորհ, մեր գործընկերների դժգոհությունները հաշվի առնելով գնացինք այս փոփոխություններին»:

Արամ Հարությունյանի խոսքով, կառավարման համակարգի փոփոխության պատճառն ակնհայտ է. «Հիմնական պատճառը՝ ՀՀ նախագահի երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորություն չունենալն էր, նա չէր կարող առաջադրվել ու չկարողացավ ճարել իրավահաջորդ, դրա համար մտածեց՝ ինչպես պահի իշխանությունն ու որոշեց սահմանադրական փոփոխություններ անել»:

«Զարմանում եմ, որ Հայաստանում որեւէ մեկը կարող է ասել՝ ինչ է մտածել Սերժ Սարգսյանն ու ում է տեսել իր իրավահաջորդ, ինչ խնդիրներ է դրվել ու չի հասել. «Խորհրդարանական ընդդիմությունը չունի այն լծակները, որ կարողանա խնդիրներ հանրապետությունում լուծել, իսկ առաջարկվող Սահմանադրությամբ նրանց իրավունք է տրվում»:

Պարոն Հարությունյանն էլ հիշեցրեց, թե ինչպես մի օրում քաղաքական դաշտից հեռացրին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին. «Բոլորս ենք հիշում, թե ինչպես ձեր կուսակցության նիստում Սերժ Սարգսյանի մի ելույթը ստիպեց խորհրդարանում երկրորդ ուժի նախագահին լքի քաղաքականությունը: ՀՀԿ-ն գիշերները չի քնում ընդդիմության մասի՞ն է մտածում: Դուք այսուհետեւ կկեղծեք ոչ միայն ձեր տեղը, այլեւ այն պուպուշ ընդդիմության տեղը, ում մի գիշերում ոչ-ից այո դարձրիք: Ասում եք ընդդիմության դժգոհություններին եք ընդառաջ գնացել, ընդառաջ եղեք ժողովրդին, որ չգնան էս երկրից… այս փոփոխություններով մի անգամ կեղծելու եք ու ԱԺ-ում ունենալու եք կայուն մեծամասնություն, ձեր վարչապետն ու ԱԺ-ն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30