Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Ամալյան. «Երեւանում պետական պարտավորվածությունը գերազանցվել է»

Նոյեմբեր 12,2015 21:30

«Հայաստանի բնակավայրերի 24.1 տոկոսն ընդունում է 18 հեռուստածրագիր, որը կազմում է Հայաստանի բնակչության 54.4 տոկոսը»,- նոյեմբերի 12-ին «Անալոգայինից թվային հեռարձակման համակարգին անցնելու խնդիրները Հայաստանում» թեմայով կազմակերպված հանրային քննարկման ընթացքում ասաց «Հայաստանի հեռուստատեսային եւ հաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:

Իսկ Հայաստանի մյուս բնակավայրերը՝ 75.9 տոկոսը, եւ բնակչության 45.6 տոկոսը այժմ երաշխավորված ձեւով ստանում է 9 հեռուստածրագիր: Ըստ նրա, Երեւանում պետական պարտավորվածությունը գերազանցվել է իրականացված ենթակառուցվածքի միջոցով: Գրիգոր Ամալյանը նշեց, որ արբանյակային հեռարձակումը ապահովում է հանրապետության ողջ տարածքը. «Մեր տեղանքի եւ մեր քաղաքաշինական առանձնահատկությունների պայմաններում միշտ կան ստվերային գոտիներ բոլոր բնակավայրերում: Եվ կան բնակավայրեր, որոնց ուղղակի տեխնիկապես հեռարձակման հայտնվելը առաջացնում է խնդիր: Այս պարագայում, որպես կանոն, արբանյակային հեռարձակումը, որը թափանցում է ամենուր եւ հասանելի է ցանկացած կետից, լուծում է հնարավոր բացերը»:

Նա ներկաներին հայտնեց, որ գործող ենթակառուցվածքը պետության ֆինանսավորվել է կողմից 5 միլիարդ 897 հազար դրամով, որից “Erikson” կազմակերպությանը տրամադրվել է 3 միլիարդ 929 հազարը: Հայաստանի տարածքում ենթակառուցվածքների վերակազմակերպման աշխատանքներին հատկացվել է 422 միլիոն դրամ, ողջ ծրագրից պետությանը մուծվել է 761 միլիոն դրամ հարկ: Գրիգոր Ամալյանն ասաց, որ ստացվել է 159 միլիոն դրամ խնայողություն, որը սոցիալապես անապահով քաղաքացիների համար ապակոդավորող սարքեր ձեռք բերելու նպատակով վերադարձվել է պետությանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30