Լրահոս
Օրվա լրահոսը

«Կախվելու պահին վրա են հասել մայրն ու հղի կինը, սակայն չեն հասցրել փրկել. խեղդամահ է եղել». պատմում է Գուսանա գյուղի գյուղապետը

Նոյեմբեր 20,2015 18:05

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Շիրակի մարզի Գուսանա գյուղում ինքնասպան է եղել 1984 թվականին ծնված Վոլոդյա Արարատի Հովհաննիսյանը, որը պայմանագրային զինծառայող էր ՌԴ սահմանապահ զորքերում: Նա կախվել է իրենց տանը կից ավտոտնակի առաստաղի էլեկտրական մալուխի միջոցով:

Գուսանա գյուղի գյուղապետ Վասակ Ղազարյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երիտասարդն ամուսնացած է, կինը հղի է, 3-4 ամիս հետո երեխան ծնվելու է: Գյուղապետն ասաց, որ Վոլոդյան շատ կիրթ ընտանիքի զավակ է, գյուղում շատ հարգված մարդիկ են, սակայն սոցիալապես ապահովված չեն: «Շատ լավ երեխա էր, շատ կիրթ, բայց մեծ պարտքեր ուներ, այդպես եմ իմացել: Նույնիսկ պարտատերերը եկել ու իրենց անասուններից սկսած տարել են, հողերն էին ծախել: Քույր ունի, որն ամուսնացած է, եղբայրը նույնպես զինվորական է, ամուսնացած չէ: Բոլորս ապշած ենք, ո՞վ կսպասեր, ինքն էլ բարձր աշխատավարձ էր ստանում: Ինքնասպանություն է գործել իրենց տան նկուղում, նույն րոպեին մայրն ու կինն են ներս մտել, մինչեւ ճչացել են, հարեւանները հասել են, խեղդամահ է եղել: Հիմա մոլորվել ենք, թե ո՞նց հուղարկավորենք, շատ վատ վիճակ է, տեսնենք ո՞նց ենք գումար հավաքելու, ընկած ենք դռնեդուռ, տեսնենք ի՞նչ կանենք: Ես մարզպետին էլ եմ տեղյակ պահել, ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարությունից հենց այս պահին գյուղ են եկել, տեսնենք ինչո՞վ կօգնեն»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Գյումրու Անի թաղամասում սուպերմարկետներից մեկի հետնամասում Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մեկ այլ պայմանագրային զինծառայող՝ Արթուր Աֆյանը, որը նորածին երեխա ուներ, նույնպես կախվեց մեծ պարտքերի պատճառով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30