Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը հանրահավաք անցկացրեց. (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2015 20:10

Այսօր Ազատության հրապարակում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանրահավաք էր հրավիրել  ընդդեմ սահմանադրական փոփոխությունների:

Hayrikyan IMG_5324[1]

Պարույր Հայրիկյանը հակասահմանադրական համարեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը եւ ասաց, որ  ոչ-ի ճամբարները միեւնույն շեշտադրումն ունեն՝ մեզ հակասահմանադրական հանրաքվե պետք չէ. «Սա այն կարգախոսն է, որը համախմբում է ոչ միայն ընդդիմադիրներին, այլեւ բոլոր կարգին հայերին: Բայց դա ազգը միավորող կարգախոս չէ, պատմական այս փուլում  մեր ազգը կարող է միավորվել արդարության նկատմամբ ընդհանրական մոտեցմամբ: Այն որ դա հակասահմանադրական է, նույնիսկ կիսագրագետ մարդու համար ակնհայտ է»:

Պարույր Հայրիկյանը կոչ արեց բոլոր քաղաքացիներին դեկտեմբերի 6-ին դեմ քվեարկել, իր բնորոշմամբ,  իշխանության վերարտադրությանը նպաստող փաստաթղթին: Նա հիշատակեց նաեւ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածը, որտեղ նա ևս խոսում է սահմանադրական փոփոխություններին դեմ լինելու մասին:

Պարույր Հայրիկյանը չմոռացավ նաեւ ԱԻՄ ներկայացրած սահմանադրական փոփոխությունների իրենց մերժված նախագիծը՝ այն համարելով մերժված այլընտրանք:

ԱԻՄ-ականները երթով  շարժվեցին  դեպի Բաղրամյան 26, հետո նրանցից ոմանք կրկին վերադարձան Ազատության հրապարակ:

Արփինե ՍԻՄՈՆԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30