Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ֆլորիդա նահանգի բնակիչ Մեթյու Ռիգինսը, որ կասկածվում էր տներ թալանելու մեջ ու ոստիկանությունից փորձել էր թաքնվել լճում, 3,5 մետրանոց կոկորդիլոսի զոհն է դարձել: 22-ամյա տղամարդը մենակ չէր գործել կողոպուտն իրականացնելիս, նրա հանցակիցը ողջ է եւ դեռ փնտրվում է:
Ռիգինսի բզկտված մարմինը, ավելի ճիշտ՝ մնացորդները հայտնաբերվել են դեպքից 10 օր անց, երբ նրա ընտանիքը դիմել է ոստիկանություն ու հայտնել նրա անհայտ կորած լինելու մասին: Դատական փորձագետները «վնասազերծելով» ագրեսիվ ալիգատորին՝ փորձաքննության են ենթարկել նրա ստամոքսի պարունակությունը եւ պարզել, որ նա իսկապես «համտեսել» է զոհին:
«Առավոտ» օրաթերթ


















































