Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զորքերի հետ քաշման պատճառով՝ հակառակորդի կողմից ավելացել են կրակի խորությունը և ինտենսիվությունը

Դեկտեմբեր 20,2015 13:34

Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդը շարունակել է սադրանքներն ու ինտենսիվ կրակոցները ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ չնայած նախագահների՝ Բեռնի հանդիպման ժամանակ Մինսկի խմբի համանախագահների՝ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերին Ադրբեջանի բանակի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հայտնած աջակցությանը:

Նշված ժամանակահատվածում կիրառվել են բազմատեսակ հրաձգային զենքեր, ականանետեր, կան տանկերի կիրառման բազմակի դեպքեր: Ադրբեջանական զորքերի հետ քաշման պատճառով՝ հակառակորդի կողմից ավելացել են կրակի խորությունը և ինտենսիվությունը: Հրաձգության դեպքերը գերազանցել են երկու հարյուրը, արձակվել է ավելի քան 1800 կրակոց: ՀՀ ՊՆ ղեկավարությունը այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, որն էլ իր հերթին այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: ՊԲ-ի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը և հակառակորդի սանձարձակություններին տալիս թիրախային ու լռեցնող հակահարվածներ:

Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031