ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, որքան էլ տարօրինակ է, դրական ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա: Անցյալ տարի այս շրջանում, երբ բոլորը ջանում էին հիմնավորել Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության դրական միտումները, արդեն իսկ ակնհայտ էր, որ Ռուսաստանի տնտեսությունը չի կարող հեռանկարներ խոստանալ: Դա, բնականաբար, գիտակցում էին նաեւ ամենաջանասիրաբար հիմնավորողները եւ առաջին հերթին խոշոր գործարար-պատգամավորները: Այս իրողությունը թերեւս արտահանողներին ստիպեց միաժամանակ նոր շուկաների փնտրտուքով զբաղվել: Ու ինչ-որ արդյունք, այնուհանդերձ, կա: Հայաստանի տնտեսությունը` արտաքին առեւտրաշրջանառության մասով, բավական հետաքրքիր վերափոխումների է ենթարկվում:
«Առավոտ» օրաթերթ
23.12..2015