Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկները պայքարում են 8-րդ հարկից ընկած 24-ամյա աղջկա կյանքի համար. shamshyan.com

Հունվար 04,2016 11:33

Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի բակում երիտասարդ աղջիկ է ընկած:

Փրկարարներն ու ոստիկանները նշված շենքի, որը 9 հարկանի է, բակում հայտնաբերել են նույն շենքի 8-րդ հարկի բնակչուհի, 24-ամյա Անի Հայրապետյանին, ում շտապ օգնության ավտոմեքենան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել է Հերացու անվան հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ոչ միայն ծանր, այլև նա ունեցել է ողնաշարի կոտրվածք:

Աղջիկն ընկնելու ժամանակ պոկել է լվացքի մի քանի պարաններ և ողջ է մնացել, երբ ընկել է ձնակույտի մեջ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «shamshyan.com»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031