Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հունվար 04,2016 13:20

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Շիրակի մարզում տեղում է թույլ ձյուն:

Արագածոտնի մարզում, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Լոռու մարզի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր, Պրիվոլնոյե , Գեղարքունիքի մարզի Արփունք, Ախպրաձոր, Տրետուք, Կուտական, Ազատ, Այրք, Գեղաքար, Կախակն, Կութ, Մաքենիս, Ն.Շորժա, Վ. Շորժա, Նորաբակ, Ջաղացաձոր, Մադինա, Կալավան, Անտառամեջ, Ծաղկաշեն գյուղեր տանող ավտոճանապարհները. նշված գյուղերում և Սյունիք մարզի Մեղրու սար կոչվող հատվածում առկա ուժեղ քամի և բուք:

Դժվարանցանելի են և Դիլիջանի ոլորանները:

Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Գյումրի-Լանջիկ, Մեղրի-Կապան, Գորիս-Կապան, Սիսիան-Զանգեր, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի, Լոռու մարզերի ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Կապուտան-Հատիս-Զովաշեն, Արտաշատ-Վայք-Ջերմուկ, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Ոսկեպարի ոլորանները ՝ բեռնատար ավտոմեքենաների համար:

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումներն իրենց ծառայությունը կիրականացնեն ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031