Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ամուսինը դանակահարել է 27-ամյա կնոջն ու զոքանչին

Հունվար 04,2016 15:54

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի մամլո քարտուղար Նարեկ Կիրակոսյանը, երեկ ժամը 2-ի սահմաններում հիվանդանոց են տեղափոխել 1989 թվականին ծնված Ա.Գ-ին ու նրա մորը՝ 1967 թվականին ծնված Գ.Ս-ին: Նրանք բնակվում են Գյումրու օդանավակայանի տարածքում գտնվող թաղամասում:

Ըստ տեղեկությունների, վերջիններիս դանակահարողը եղել է Ա.Գ.-ի ամուսինը: Ամուսինները խռով են եղել: Ամուսինը  Ամանորին ոգելից խմիչքի ազդեցության տակ իբրեւ թե եկել է կնոջ հետ հաշտվելու, սակայն դարձյալ վիճաբանել են, ու արդյունքում դանակահարել է թե՛ կնոջը, թե՛ զոքանչին:

27-ամյա Ա.Գ-ին հիվանդանոց են տեղափոխել աջ բազուկի վերին հատվածի կտրված-ծակած վերքով, իսկ նրա մորը՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով, նրանք վիրահատվել են, երկուսի վիճակն էլ միջին ծանրության է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031