Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի պաշտոնեությանը

Հունվար 08,2016 18:03

Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում ընդունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գտնվող բաժինների պաշտոնեությանը` ուղեկցությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:

Հանդիպումն սկսվեց Մուշեղ Սրբազանի բացման խոսքով: Շնորհավորելով Նորին Սրբությանը և Մայր Աթոռի աշխարհիկ աշխատակիցներին բերկրալի տոների առիթով` Սրբազան Հայրը մասնավորապես ընդգծեց, որ Մայր Աթոռի յուրաքանչյուր պաշտոնյա իր ծառայությունը Մայր Եկեղեցու հոգևոր կենտրոնում իրականացնում է սիրով ու նվիրումով:

Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք ուղղեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:
Հանդիպման վերջում Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով ներկաներին շնորհավորեց և իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի աշխատակիցներին` Սուրբ Էջմիածինն իրենց տունը և ազգի սեփականությունը նկատելու բարձր գիտակցության, ինչպես նաև նախանձախնդիր ծառայության համար:

Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ շնորհիվ այդ նվիրյալ ծառայության անցյալ տարում արձանագրվեցին բազում հաջողություններ, արժանապատվությամբ և գիտակցության բարձրագույն զգացումով իրականացվեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի բոլոր արարողությունները:

«…Հավատում ենք, որ յուրաքանչյուր բարի գործ արժանանում է մեր նախնիների, մեր հայրերի օրհնությանը, իսկ այդ օրհնությունը մեր կյանքի և՛ բերկրանքն է, և՛ ուրախությունն է, և՛ ցնծությունն է, և՛ հաջողությունը: Ուրեմն, արժանի լինենք մեր հայրերի օրհնությանը մեր կյանքով և մեր աշխատանքով…:
Այս հավատն ու վստահությունն ունենք և կարծում ենք, որ եթե յուրաքանչյուրս նոր տարում այս հավատով, այս վստահությամբ ընթանանք, ավելիով կփոխենք մեր կյանքը դեպի լավը, դեպի բարին և ցանկալին», – նշեց Գարեգին Բ Հայրապետը` մաղթելով, որ Աստված քաջառողջություն, ուրախության ապրում և արդյունավոր աշխատանք պարգևի ամենքին:
###

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031