Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. «Հանիրավի էր այն քննադատությունը, որ հնչում էր պարոն Անդրեասյանի հասցեին». «Հրապարակ»

Հունվար 14,2016 10:29

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նույնպես համեստություն արեց, այն տարբերությամբ, որ նախընտրեց խոսել Կարեն Անդրեասյանի հետ ու նրա մասին, քան իր. «Չգիտեմ ինչ պատճառներով է հրաժարական տվել Կարեն Անդրեասյանը եւ չգիտեմ՝ արդյոք 10 օր հետո նա կհաստատի՞ իր հրաժարականը, թե՞ ոչ։ Ուստի որեւէ բանից առաջ անցնել չեմ ուզում եւ ինքս ինձ այդ պաշտոնում… չգիտեմ ինչ ասեմ, մարդիկ ուզում են տեսնել՝ տեսնում են, բայց երեւի թե ճիշտ կլինի խոսել այն մասին, թե ինչ է արել Կարեն Անդրեասյանը, եւ ինչու է նա հրաժարական տվել հիմա, եւ ինչու չկա դրա բացատրությունը։ Սա է ավելի կարեւոր, ոչ թե՝ ով է նրան փոխարինելու։ Ինձ թվում է՝ այս պահին ավելի կարեւոր է այդ հանգամանքը, թե ինչու են իշխող կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչներն այդպես քննադատում, ընդ որում՝ առանց որեւէ գիտական հիմք ունենալու»։

Դո՞ւք էլ եք համարում, որ ՀՀԿ-ի մատը խառն է։ «Համենայնդեպս, կարծում եմ, որ հանիրավի էր այն քննադատությունը, որ հնչում էր պարոն Անդրեասյանի հասցեին, բոլորովին չարդարացված։ Նա իրավապաշտպանական զեկույց էր ներկայացրել, իսկ հանրապետականները, քանի որ, այսպես կոչված, բնական մրցակիցներ չունեն, իրենք իրենց վրա չեն աշխատում եւ առնվազն այդ ոլորտում տգետ են, եթե չասեմ այլ բան»:

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031