Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է պատրաստվել վատթարագույնին. Դմիտրի Մեդվեդեւ

Հունվար 14,2016 11:24

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կոչ է արել պատրաստվել իրադարձությունների զարգացման բացասական սցենարին՝ նավթի գների շարունակական անկման պայմաններում: Այդ մասին նա հայտարարել է 7-րդ Գայդարյան ֆորումի շրջանակներում՝ Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայում (РАНХиГС), հաղորդում է Gazeta.Ru-ն:

«Կուտակված պաշարները թուլ են տվել հավասարակշռել ընթացիկ տարվա բյուջեն. Սակայն եթե նավթի գները հետագայում էլ ընկնեն, ապա բյուջեի պարամետրերը փոփոխություններ կպահանջեն: Դա պետք է հասկանալ, պետք պատրաստվել վատթարագույնին»,- ասել է նա:

ՌԴ կառավարության ղեկավարը նաեւ հավելեց, որ տվյալ պահին անհրաժեշտ է ընտրել բյուջեի օպտիմալացման առավել արդյունավետ ձեւը:

«Մեր քաղաքականության հիմնական սկզբունքը պետք է մնա նույնը. ապրել միջոցներին համապատասխան, այդ թվում՝ բյուջետային ծախսերի, պետական ապարատի պահպանման ծախսերի կրճատման, պետական ակտիվների մասնավորեցման ճանապարհով»,-  հայտարարեց ՌԴ վարչապետը:

Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք չէր բախվել տնտեսության այսքան հզոր, միաժամանակյա մարտահրավերների, ինչպես հիմա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031