Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Գեւորգյանը միայն հաղթանակներ է տանում

Հունվար 15,2016 10:25

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի բարձրագույն կանանց 71-րդ առաջնության հաղթողի կոչման համար պայքարում են տասը շախմատիստներ:

Խաղացված երեք տուրերում առանց միավորի կորստի է հանդես գալիս կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը (նկարում), որը 3,0 միավորով վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից մեկ միավոր պակաս են վաստակել Սուսաննա Գաբոյանն ու Արփինե Գրիգորյանը:

Այսօր՝ 4-րդ տուրում Մարիան սպիտակներով խաղում է Արփինե Գրիգորյանի, իսկ Հայաստանի գործող չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանը սեւերով հանդիպում է կանանց միջազգային վարպետ Նարինե Գասպարյանի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031