Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել այս իշխանությունների ճնշման ներքո». Լեւոն Զուրաբյան (Տեսանյութ)

Հունվար 18,2016 14:55

«Փաստերը եկեք համադրենք: Հիշում ենք, որ անցյալ նստաշրջանում եղավ ՀՀԿ մի պատգամավորի հարձակումը Կարեն Անդրեասյանի վրա, դրանց հետո եղավ Արմեն Աշոտյանի նույնպես կատաղի հարձակումը ՄԻՊ-ի վրա: Սրան եթե գումարենք իշխանությունների դժգոհությունները պաշտպանի՝ դատական համակարգի հետ կապված զեկույցի բացահայտումների մասին, դրան գումարենք այն հանգամանքը, որ բավականին ակտիվ դեր խաղաց Կարեն Անդրեասյանը՝ արձագանքելով ըստ էության բոլոր ահազանգերին, նաեւ ոչ մի լուրջ բացատրություն չի տրվում Կարեն Անդրեասյանի կամ այս իշխանությունների կողմից, գալիս ենք այս եզրահանգմանը, որ Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել այս իշխանությունների ճնշման ներքո»,- այսօր «Փաստարկ» ակումբում օմբուդսմենի հրաժարականն այսպես մեկնաբանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Անդրադառնալով հանրաքվեի ընտրախախտումների հետ կապված հարուցված քրգործերին՝ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Մի քանի տասնյակ գործ ենք հանձնել դատախազությանը, որոնք հիմնված են մեր վստահված անձանց, հանձնաժողովների անդամների հետ կատարվածի վրա: Զավեն Միրիջանյանի գործով մարդը ընդունել է, որ ինքը իրոք 100 հազար դրամ է փորձել տալ՝ կաշառելու համար: Այս մարդը ընդունում է մեղքը եւ ասում, որ ինձ դատեք արագացված կարգով: Բայց հարց է ծագում՝ այս մարդը մենա՞կ է արել ,առանց իշխանությունների, մանյակային գաղափա՞ր էր ծագել՝ կեղծել ընտրությունները: Հրաման կա՞ր, թե՞ չկար, ոչ մի հանգամանք չի ուսումնասիրվել: Մենք կարող ենք ասել, որ դատախազությունը հանդես է գալիս հանցագործությունը պարտակողի կարգավիճակում: Դատախազության անգործությունը վիճարկելու ենք դատական կարգով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031