Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կյուրեղյանը հացադուլը շարունակում է ջրադուլով

Հունվար 19,2016 15:53

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, 2 ամսով կալանավորված Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի ընդհատված հացադուլին միացած Հայկ Կյուրեղյանն արդեն երկու օր է՝ նաեւ ջրադուլ է սկսել:

Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանն այսօր այցելել է որդուն, Aravot.am-ին պատմեց, որ որդին արդեն հյուծվել է. «Առողջական վիճակը շատ վատ է: Հյուծված է ու հազիվ էր խոսում»:

Արմենակ Կյուրեղյանից հետաքրքրվեցինք, քրեական հեղինակությունների կողմից կա՞ն ճնշումներ որդու նկատմամբ:

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը հացադուլ էր սկսել հացադուլավոր Գեւորգ Սաֆարյանին սատարելու համար ու նույն պատժախցում էր: Իսկ Գեւորգ Սաֆարյանն ավելի վաղ պատմել էր, որ հացադուլավորների պատժախցում են հայտնվել քրեական հեղինակություններ, որոնք սպառնում են իրեն, ճնշումներ գործադրում:

«Ճնշումների մասին ես տեղեկություններ չունեմ: Հայկը սկզբում Գեւորգին սատարելու համար էր սկսել հացադուլ, բայց երբ Գեւորգը դադարեցրեց, ինքը հացադուլը շարունակեց իր առողջական խնդիրների պահանջով: Նա գտնվում է շատ փոքր խցում, որտեղ չկան նորմալ պայմաններ եւ իր առողջությունը քայքայման փուլում է: Շատ նեղ խուց է, որտեղ հինգ հոգի էլ լրացուցիչ մարդ կա, դրա համար է դիմել նման ծայրահեղ քայլի, որ ապահովեն պայմաններ»,- ասաց Հայկ Կյուրեղյանի հայրը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031