Լրահոս
Օրվա լրահոսը

 «Այս պահին ՀՅԴ-ն է միայն, որ իր սկզբունքներին դավաճանում է». Հրանուշ Խառատյան

Հունվար 22,2016 13:45

«Մի քիչ անակնկալ էր, ՀՅԴ-ի սկզբունքների առումով, միավորման հայտարարությունը մի քանի պատճառներով: Նախ, արդեն իսկ ընդունված նոր Սահմանադրությունն ահռելի հակասություններ է պարունակում ՀՅԴ-ի՝ 1998-ին վերահաստատված ծրագրի հետ: Այդ հակասություններից թիվ մեկն այն է, որ Սահմանադրությունը հաստատում է՝ ՀՀ-ն ամենածանր կապիտալիզմի ճանապարհն է ընտրել, հավասարությունն այսպիսի տնտեսության պայմաններում անհնար է, պետք է լինի անհավասարություն: Իսկ ՀՅԴ-ն իր ծրագրում խոսում էր սոցիալական արդարության, հավասարության մասին, միակ արդարի: Շատ լուրջ հակասություն կա: Հղում անել, թե իբր ՀՅԴ-ի երազանքն է իրականանում պառլամենտական համակարգի, դրանից ՀՅԴ-ի ծրագրի տեսլականի իրականացումը չի փոխվում»,- այսօր «Հայելի» ակումբում խոսելով ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոալիցիայի մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ըստ նրա, քաղաքական դաշինք կազմելու այսօրվա ՀՅԴ-ի հայտարարությունը թույլ է տալիս ասել, որ ՀՅԴ-ն իր սկզբունքներից որեւէ մեկի համար չի աշխատում, դրանք երկրորդական են եւ թղթի վրա. «Մեծ ցավով եմ սա ասում, ես որպես անհատ, պաշտպանում եմ այդ սկզբունքները: Այս պահին ՀՅԴ-ն է միայն, որ իր սկզբունքներին դավաճանում է: ՀՀԿ-ն իր սկզբունքից հետ չի վերադառնում»:

Նա զարմանում է՝ տարօրինակ է, որ Սփյուռքի դաշնակցական կառույցներից որեւէ մեկնաբանություն չեղավ այս քայլի հետ կապված:

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի խոսքերով՝ թե համագործակցությունն ինչպես կձեւավորվի ՀՅԴ-ի հետ՝ պարզ չէ. «Այն իրավիճակում, որ մենք գտնվում ենք քաղաքական, արտաքին մարտահրավերների առումով, ինչքան քաղաքական ուժերը միավորված լինեն՝ այնքան լավ»:

Հարցին՝ ի՞նչ եք պատրաստ զիջել ՀՅԴ-ի հետ կոալիցիայի գնալով՝ Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Կոալիցիաները հենց այնպես չեն ստեղծվում: Ծրագրեր կան, որոնք պիտի լուծվեն: Ես դեմ եմ, որ մտնում են կոալիցիա ու դուրս են գալիս: Ինչ-որ կանոններ պետք է լինեն, ինչ-որ շրջանակ»:

Խոսելով Ընտրական օրենսգրքի մասին՝ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Եթե պիտի շարունակեն փող բաժանեն էլի մեր խեղճ ժողովրդին, ինչ ուզում եք անեք՝ էլի կեղծիքները լինելու են, ոչինչ չի փոխվելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031