Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ մեղադրել Արասին, այլ ուղղակի հասկանանք. «Հայկական ժամանակ»

Հունվար 26,2016 11:13

Իհարկե, Արաս Օզբիլիսի տեղափոխության մասին խոսելով՝ չի կարելի չանդրադառնալ քաղաքական կողմին։ Թեեւ Արասն արդեն պատասխանել է այս հարցին, հայտարարելով, որ ինքը մարզիկ է եւ ոչ թե քաղաքական գործիչ, բայց շատերիս համար ծանր է լինելու տեսնել հայ ֆուտբոլիստին, այն էլ՝ մեր ազգային հավաքականի անդամին թուրքական կիսալուսինը կրծքին համազգեստով խաղալիս («Բեշիքթաշի» համազգեստի վրա կա թուրքական կիսալուսին)։

Չմոռանանք, սակայն, որ Արասը ծնվել է Թուրքիայում՝ Ստամբուլը նրա ծննդավայրն է։ Իսկ ամենակարեւորն այն է, որ Հայաստանը որպես պետություն չի կարող հայ բարձրակարգ ֆուտբոլիստին, ինչպես այլ մասնագիտությունների տեր բարձրակարգ այլ մասնագետների, ապահովել

բարձր վարձատրությամբ աշխատանքով։ Եթե քո երկիրը չի կարողանում լավ մասնագետների ապահովել համապատասխան աշխատանքով, եւ նրանք մեկնում են այլ երկրներ, այդ թվում՝ Թուրքիա, ապա մեղավորը ոչ թե մեկնողներն են, այլ մեր երկիրը, մենք որ չենք կարողանում պայմաններ ստեղծել։ Կա՞ Հայաստանում թիմ, որը կարող էր թուրքական թիմի առաջարկածի թեկուզ կեսի կեսը տար Արասին։ Կա՞ Հայաստանում առաջատար մարզիկների աջակցման պետական ծրագիր։

Պետք չէ մեղադրել Արասին, այլ ուղղակի հասկանանք, որ այլ տարբերակներ ուղղակի չկային եւ ի վերջո այնքան էլ վատ տարբերակ չէ «Բեշիքթաշը»։

Բայց, ամեն դեպքում, մտավախություններ կան։ Հիշենք, որ թուրքական ակումբների հետաքրքրությունը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների նկատմամբ նոր երեւույթ չէ։ Նախկինում թուրքական թիմերի կողմից եղել են առաջարկներ Հենրիխ Մխիթարյանին, Յուրա Մովսիսյանին, ի վերջո ստացվեց Արաս Օզբիլիսի հետ։ Թուրքական ակումբների կողմից հայ ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրությունները զուտ մեր ֆուտբոլիստների բարձր կարգի շնորհիվ էր։ Արդյոք այդ հետաքրքրությունները ինչ-որ հետագա քաղաքական դիվիդենտների եւ հեռակա ծրագրերի մա՞ս են՝ ցույց կտա ժամանակը:

Արմեն ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031