Լրահոս
Օրվա լրահոսը

Բարոյական ի՞նչ իրավունքով է ԵՄ պատվիրակության ղեկավարը «դժգոհում». «Չորրորդ իշխանություն»

Հունվար 26,2016 12:22

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անտոնի Պյոտր Սվիտալսկին երեկ հայտարարել է. «Մի երկրում, որի ԱԺ-ում այդքան բարգավաճում են բիզնեսները, իսկ կառավարությունում կա այդքան հարուստ մարդ, շահերի բախումն ավելի կարեւոր է դառնում» (մեջբերումը՝ «Ա1+»-ի)։ Իր հերթին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նկատել է՝ կոռուպցիան ազդում է նաեւ ներդրումների վրա. «Թափանցիկությունը պետք է ավելացվի հատկապես ԱԺ անդամների, կառավարության եւ պետական այլ պաշտոնյաների բիզնես գործունեության մեջ։ Նրանց գույքի հայտարարագրումը լավ քայլ է պաշտոնյաների կողմից»։

Հետաքրքիր է՝ բարոյական ի՞նչ իրավունքով է ԵՄ պատվիրակության ղեկավարը «դժգոհում» «մի երկրից, որի ԱԺ-ում այդքան բարգավաճում են բիզնեսները, իսկ կառավարությունում կա այդքան հարուստ մարդ»։ Չէ՞ որ հենց այդ նույն եվրոչինովնիկներն են իրենց հայտարարություններով պարբերաբար լեգիտիմացրել բարգավաճող բիզնես ունեցող կառավարության հարուստ անդամներին։

Ամեն ընտրությունից հետո, երբ պայքարող հասարակությունն ու քաղաքական ուժերը սպասել են գնահատականների, եվրոչինովնիկներն անպայման եկել են իրենց հայտարարություններով արժեզրկելու այդ պայքարն ու դիմադրությունը։ Երբ պետք է եղել նրանց կոշտ հայտարարությունն ու հայացքը, նրանք վարանել են, երկմտելով՝ լռել են, կաշառվել են։ Վերջին երկու օրինակները՝ դեռ թարմ են։

Բոլորը գիտեն, թե ինչ տեղի ունեցավ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Մինչդեռ եվրոպացի դիտորդները համատեղ մամուլի ասուլիս հրավիրեցին ու առկախված թողնելով հարցը՝ արդյոք մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն ի վերջո ժողովրդավարակա՞ն էին, թե՞ ոչ, հայտարարեցին. «Ընտրությունների ընթացքը ընտրատեղամասերի մեծ մասում հավուր պատշաճի եւ լավ կազմակերպված էր»։ Եվրոպացի դիտորդները միայն հաղորդեցին տեղամասերում արձանագրված «լուրջ ընտրախախտումների եզակի դեպքերի մասին»։.

Հայաստանի նախորդ՝ 2007 թ. մայիսի խորհրդարանական ընտրությունները, եվրոպացիների գնահատմամբ՝ «մեծապես համապատասխանում էին ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին»։

Նման գնահատական արեւմտյան դիտորդները տվեցին նաեւ 2008 թ. փետրվարի նախագահական ընտրություններին, որոնք ուղեկցվեցին ընտրախախտումների լուրջ մեղադրանքներով եւ իրավապահ մարմինների ու ընդդիմության միջեւ հետընտրական արյունալի բախումներով։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031