Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազգի պատվիրակը «կողմ» է քվեարկել ԵԽԽՎ հակահայկական զեկույցին

Հունվար 26,2016 19:30

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի այսօրվա նիստում ներկայացվեցին երկու հակահայկական բանաձևերի նախագծեր` Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրերով:

Ուոլթերի զեկույցը ԵԽԽՎ-ն մերժեց, իսկ Մարկովիչինը` ընդունեց: Ղարաբաղի մասին զեկույցը Վեհաժողովը մերժեց 66 «կողմ» 70 «դեմ» 45 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ:

ԵԽԽՎ կայքում տեղադրված են քվեարկության արդյունքները, որոնք բավականին հետաքրքիր պատկեր են ներկայացնում: Մասնավորապես, հակահայկական զեկույցին «կողմ» է քվեարկել ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության կազմում հանդես եկող հայազգի պատվիրակ Մարգար Եսայանը:

Հիմնականում կողմ են քվեարկել թուրքերն ու ադրբեջանցիները: «Կողմ» քվեարկողների շարքում մեծ է վրացի պատվիրակների թիվը` Իրակլի Չիկովանին, Թեդո Ջափարիձեն, Գեորգի Կանդելակին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Ամբողջ հայկական պատվիրակությունը չկարողացավ համոզել այդ հայ պատգամաորին: Նա կարող էր նաև չմասնակցել քվեարկությանը: ՀՀ ներսում մեր հզոր ու գործարար պատգամավորները երկրից դուրս արժեք չունեն, քանի որ չունեն համապատասխան կրթություն և չեն անցել կյյանքի անհրաժեշտ ճանապարհ:

  2. Մեսրոպ Թումանյան says:

    Հայի ազգանունը հայ լինելու բավարար պայման չէ: Մի ասեք «հայազգի», այլ ասեք հայի ազգանուն կրող: Մեր շուրջը շատ մարդիկ կան հայկական ազգանուններով, բայց ավաղ, նրանք հայեր չեն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031