Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինվորների մայրերին ընդունեցին խորհրդարանում (Տեսանյութ)

Փետրվար 01,2016 12:41

Բանակում զոհված զինծառայողների ծնողներն այսօր հանդիպում են ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:

Հիշեցնենք, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկում էր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվեր այդ գործերի վերանայմամբ: Ծնողները չեն հավատում գործերի քննության եւ դրանցով կայացված վճիռների արդարացիությանը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, հանձնաժողովի նախորդ նիստում ասաց, որ Ժ նախագահ Գալուստ Սահակյանի միջնորդությամբ, հանձնաժողովի անդամները տարբեր հարցադրումներ են ուղղել պատկան գերատեսչություններին: Ստացել են ծավալուն տեղեկանք, որը պետք է ուսումնասիրեն, նաեւ տրամադրեն զոհվածների ծնողներն:

Այսօր հանձնաժողովում կայացած հանդիպման ժամանակ տեղեկանքը տրամադրվեց ծնողներին: Այն կուսումնասիրեն փաստաբանները, հետո ծնողներն առաջարկներ կներկայացնեն:

Hovhannes_Sahakyan_2

«Կան հարցեր, որոնք դիտարկումից դուրս են մնացել: Մենք պատրաստ ենք ևս մեկ անգամ դրանք բարձրացնել, ուղղել համապատասխան մարմիններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը`հավելելով, որ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը ինքնանպատակ չպետք է լինի: Եթե հուզող հարցերի պատասխանները ստանալու համար այս մեթոդը չի բավարարի, նոր կքննարկեն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը:

Zaruhi_Postanjyan

Իրեն բավարարե՞լ են ԱԺ նախագահին ուղարկված տեղեկանքում առկա պատասխանները`Aravot.am-ի հարցին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ առանձին գործերով առանձին փաստաբաններ են վարել, ուստի նրանց հետ համատեղ աշխատանքից հետո միայն կարող է կարծիք հայտնել: «Այս քրեական գործերը բացահայտված չեն դիտավորություններից ելնելով, ուստի պետք է եզրակացություններ կազմվեն, որտեղ հստակ կնշվի, թե ի՞նչ պատճառով չի բացահայտվել»,- ասաց նա`հավելելով, որ իր համոզմամբ, այս առումով ամենաարդյունավետը հանձնաժողովի գոյությունն է: Նա չի բացառում նաեւ ԱԺ հայտարարության ձեւով հարցին անդրադարձը:

Ղարաբաղում սպանված Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանն առայժմ չի կարող ասել`վստահում, հավատո՞ւմ է իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորների հավաստիացումներին, որ տրամադրված են կուտակված հարցերի պատասխանները տալ, թե՞ ոչ: «Գոհանալը կզգանք այն ժամանակ, երբ մի շարժ տեսնենք: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ պատրաստակամություն ունենք, ուզում ենք ինչ-որ բանով ձեզ օգնենք: Մեր գործերի հակասությունները, կոպիտ խախտումները, հարցերը կուղղենք իրենց: Արդեն իրենց աշխատելաոճից կզգանք`ի՞նչ է կատարվում»,- ասաց նա:

Այլ մանրամասները`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29