Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյուն է տեղում. ոստիկանության հորդորը վարորդներին

Փետրվար 02,2016 17:14

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին, ժամը 15-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում:

Տեղացած առատ ձյան, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը՝ մինչև Տաթևի խաչմերուկ:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:

Մայրաքաղաքում երթևեկող վարորդներին նույնպես հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և երթևեկել ձմեռային անվադողերով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29