Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Համեստ հաղորդումս  դարձել է  ուշադրության առարկա». «Ժողովուրդ»

Փետրվար 11,2016 12:18

Ինչպես հայտնի է՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը սահմանադրական հանրաքվեի փոփոխությունների վերաբերյալ զեկույցում հատուկ անդրադարձել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից «Եռանկյունի»   հաղորդաշարը վարելու խևդրին՝ այդ փաստը գնահատելով որպես Հանրային հեռուստաընկերության կողմից կողմնակալության դրսեւորում։

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Արմեն Աշոտյանից պարզել, թե նա ինչպես է մեկնաբանում այս փաստը։ Իր պաշտոնավարման վերջին օրերը ապրող նախարարի կարծիքով՝ այդ փաստը վկայում է, որ քարոզչության հետ կապված խնդիրներն այնքան քիչ են եղել, որ «համեստ հաղորդումս  դարձել է  ուշադրության առարկա, իսկ մյուս կողմից կարծում եմ՝  իրականությանը չի համապատասխանում այն մտավախությունը, որ դա կարող  էր ստեղծել շահերի բախում»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29