Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաշխատենք չկաշկանդվենք». Խոսրով Հարությունյանը՝ Շուշան Պետրոսյանի նկատողության մասին (Տեսանյութ)

Փետրվար 11,2016 14:02

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը հայտարարել էր, որ փետրվարի 11-ին հանձնաժողովը ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի գործով որոշում կկայացնի՝ ընդունել այն վարույթ, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցն էր դիմել՝ Շուշան Պետրոսյանի՝ «լակոտ, ականջներդ կկտրեմ» արտահայտության համար: Բացի այդ, նաեւ լրագրող Լիլիթ Լալայանի դիմումի հիման վրա ուրիշի փոխարեն քվեարկած ՀՀԿ եւ ԲՀԿ պատգամավորների հարցով պետք է որոշում հրապարակվեր հանձնաժողում:

Սակայն այդ հանձնաժողովի կազմը փոխվել է, փոխվել է նաեւ հանձնաժողովի նախագահը՝ հիմա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն է, եւ վերջինս այսօր հայտարարեց, որ ինքը նիստ չի նշանակել. «Երբ ես նշանակվել եմ այս հանձնաժողովի նախագահ, իմ կողմից նման նիստ չի նշանակվել, սկսենք էդտեղից»:

Մեր հարցին՝ այսինքն, մինչեւ ձեզ այդ հանձնաժողովը հանձնաժողով չի՞ եղել՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Բայց ինչ զարմանալի հարց եք տալիս: Ես ասում եմ՝ իմ կողմից նման որոշում հանձնաժողովը իմ օրոք չի կայացրել, ավելին՝ ես առաջարկել եմ այսօրվա նիստն օգտագործել ընդհանրապես էթիկայի հանձնաժողովում ընթացակարգային հարցեր քննարկելու համար: Այսօր ես իմ գործընկերների հետ, բացակաների հետ էլ հեռախոսազանգով որոշ հարցեր միայն ճշտեցի՝ վերջ»:

Խոսրով Հարությունյանը տեղեկացրեց, որ նիստը նշանակել է փետրվարի 15-ին:

Մենք ճշտեցինք՝ ՀՀԿ եւ ԲՀԿ պատգամավորների գործը, որ ընդունվել է վարույթ, դա չեք վերանայելու, չէ՞՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ոչ մի հարց վարույթի առումով վերանայում չի արվի»:

Մեր հարցին՝ ձեզ չի՞ կաշկանդի, որ Շուշան Պետրոսյանը, մյուսները ՀՀԿ պատգամավորներ են, ձեր գործընկերներն են՝ նա պատասխանեց. «Կաշխատենք առավելագույնս այնպես անենք, որ չկաշկանդվենք, մի անհանգստացեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը` PHOTOLUR-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29