Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»

Փետրվար 12,2016 17:30

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը պատասխանելով «Առավոտի» այն դիտարկմանը, թե Հայաստանի «մշակութային» ինտրիգների համատեքստում իր անունը երբեք չի շրջանառվում, ասաց. «Այո, այդ ինտրիգներում ես չկամ եւ չեմ էլ ուզում լինել: Հայտնի ֆիլմ կա՝ «Նվագախմբի տղաները», այնտեղ մի արտահայտություն կա՝ «Մաեստրո պոլիտիկա նիխտ»…

Դա ճիշտ իմ մասին է»: Երաժիշտը հատուկ շեշտեց. «Ինձ երբեք չի հետաքրքրել՝ ով ում է սիրում, ով ում չի սիրում, ով ում հետ է կռվում կամ չի կռվում: Ես ունեմ իմ ընկերները, մարդիկ, որոնց հետ համագործակցում եմ, կան մարդիկ, որոնց հետ համագործակցում եմ, բայց նրանք իմ ընկերները չեն, եւ կան մարդիկ էլ, որոնք իմ ընկերներն են, բայց իրենց հետ չեմ համագործակցում: Ես պրոֆեսիոնալիզմն ու ընկերությունը չեմ խառնում իրար հետ, լավ տարբերում եմ այդ երկու աշխարհները: Ընկերներ էլ ունեմ, որ ընդհանրապես երաժիշտ չեն, եւ փառք Աստծո՝ երաժիշտ չեն: Միակ բանը, որ ինձ հետաքրքրում է, երաժշտության մակարդակի բարձր լինելն է Հայաստանում, մակարդակ, որով կարողանանք հպարտանալ»:

Կարդացեք

Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վահան Ասրապեան says:

    “Մուզիկանտ չզբաղուել”, մտաւորական ու արուեստագէտ “չզբաղուել”, գիւղացի և բանուոր “չզբաղուել”, ճարտարապետ ու բժիշկ “չզբաղուել”, ազատամարտիկ ու իրաւաբան “չզբաղուել”, գրող, մարզիկ ու պատմաբան “չզբաղուել պոլիտիկա”. բա՛ ո՞վ ազատել “ռեսպուբլիկա” էս հայակեր ու աւազակաբարոյ ճիւաղներից, յարգելի պրն. Վահան Մարտիրոսյան:

    • Հարգելի Վահան Ասպարեան, դրա համար կա ՀՀԿ՝ մեր հերն ու մերը….մեր խիղճն ու պատիվը,մեր ավանգարդն ու ստեղծարարը,մեր մտավորականն ու արվեստագետը,գյուղացին ու բանվորը, ճարտարապետն ու բժիշկը,ազատամարտիկն ու իրավաբանը,մարզիկն ու պատմաբանը, մեր,մեր մեր՝ մերը……..

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29