Լրահոս
Օրվա լրահոսը

«Թումանյանը եզակի բանաստեղծ է, որի գործերում պատերազմ չկա» (Տեսանյութ)

Փետրվար 19,2016 15:10

Այսօր՝ Հովհաննես Թումանյանի 147-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանում մի շարք դպրոցների աշակերտների մասնակցությամբ կազմակերպվեցին ընթերցումներ:

Գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն Aravot.am-ի հետ զրուցում ասաց, որ իր սիրելի ստեղծագործություններն են թումանյանական քառյակները, «Մարո» պոեմը. «Թումանյանի պոեզիան հուզիչ է, տպավորիչ եւ վերցված է ժողովրդի սրտից: Նա մտածել է ժողովրդի մասին, գրել ժողովրդի ցավերի մասին, մասնակցել բազմաթիվ քաղաքական ակցիաների՝ հայ-թուրքական գզվռտոցի ժամանակ հանդես գալով սպիտակ դրոշով: Թումանյանն այն եզակի գրողներից է, որի ստեղծագործություններում պատերազմ, ջարդել-փշրել-կոտորել չկա… Եվրոպական բոլոր մեծ գրողների գործերում պատերազմ կա, իսկ Թումանյանի մոտ՝ խաղաղության ու հանգստության կոչ»:

FILE7250 FILE7246 FILE7243Տնօրենից հետաքրքրվեցին, թե որքանով է ճիշտ համարում Թումանյանի վերահրատարակված ստեղծագործությունների խմբագրումը. «Հիմա օգտագործում են «սեղմագիր» հասկացությունը՝ երիտասարդներին հրապուրելու համար: Դասական հրատարակություններին ձեռք չեն տալիս, բայց հրատարակիչները երեւի շուկայի պահանջից ելնելով՝ ավելի ճկուն են գործում: Եթե ուզում եք դասականը կարդալ, ընտրեք ակադեմիական հրատարակությունները»,-ասաց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29