Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գրատպության թանգարանում բացառիկ իրեր կցուցադրվեն

Փետրվար 19,2016 16:20

Հայաստանի ազգային գրադարանի շենքում մայիսին նախատեսվում է բացել Գրատպության թանգարան: Այս մասին Aravot.am-ին հայտնեց գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Թանգարանը ներկայացնելու է 1512թ-ից ստեղծված գրատպության կենտրոնների պատմությունը, ոլորտի երախտավորներին: «Մինչեւ Խորհրդային շրջանը մենք չունեինք պետականություն, եւ մեր տպագրությունը կատարվում էր հիմնականում Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում»,-ասաց Զարգարյանը:

Նրա խոսքով՝ թանգարանում բացառիկ նմուշներ են ցուցադրվելու. «Աճուրդում ձեռք ենք բերել փայտյա չինական «կլիշեներ», որոնցով չինացիները փայտափորագիր տպագրություն էին անում: Կցուցադրվի նաեւ սեղան-աթոռ-աստիճան՝ երեքը՝ մեկում: Այսինքն, կարող եք աստիճան դարձնել, բարձրանալ՝ գիրք վերցնել, հետո նստել վրան եւ կարդալ: Ունենք նաեւ 100-ամյա տպագրական մեքենա: Այն, ինչը մեզ համար այսօր սովորական է թվում, շատ արագ դառնում է պատմություն: Այդպես, տպագրական հին, մեծ մեքենաները վերացան: Հաջողվեց գտնել երկու այդպիսի մեքենա»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29