Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է». Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՅԴ-ՀՀԿ –ին քննադատողներին (Տեսանյութ)

Փետրվար 19,2016 16:40

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հարցրեց պատգամավորներին՝ ե՞ս եմ մեղավոր, թե՞ էս դահլիճում նստածներիցդ շատերը:

«Հարգելի’ պարոն, սա քաղաքական գործարք չէ, սա համագործակցություն է»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լեւոն Զուրաբյանի քննադատություններին՝ ՀՀԿ-ՀՅԴ գործարքի մասին:

Շարմազանովի խոսքերով՝ քաղաքական գործարքներ եղել են ձեր մոտ, եւ հենց այդ գործարքի պատճառով է, որ մեկ օրվա ընթացքում փոշիացաք: Սա համագործակցություն է:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ավելացրեց. «Քաղաքական գործարք կատարվեց 95-96 թթ՝ հանցավոր համագործակցության դաշտում կասեցվեց ՀՅԴ-ի գործունեությունը»:

Վահրամ Բաղդասարյանը համաձայնեց, որ ինչ ուզում՝ անում են. «Որովհետեւ մենք ենք պատասխանատվությունը կրում: Ինչ է, պատասխանատվությունը պետք է մենք կրենք, կառուցվածքը կառավարության դուք ասեք, մենք էլ համաձայնե՞նք»:

Ինչ վերաբերում է  քննադատություններին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է»:

Իսկ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ իր ամփոփիչ ելույթում ասաց, որ ինքը նեղսրտել է ելույթներից. «Երբ քաղաքական համագործակցություն, քաղաքական նպատակահարմարություն եզրույթների վրա զարմանում է մի քաղաքական ուժ, որի ղեկավարը քաղաքական տանտիրոջից վերածվում է  քաղաքական վարձակալի, կամ քաղաքական խմբակցության շրջանակներում քաղաքական ապաստարան տրամադրելու գործառույթի: Անկեղծության վրա ինչի՞ եք զարմանում, չե՞ք տեսել, թե՞ նորություն է: Երբ զոհաբերությունից եք խոսում, օրինակ, ես ավելի վատ եմ տանում, երբ զոհաբերվում են մարդկային հարաբերությունները, երբ զոհաբերվում են ճիշտ արժեքները: Երբ մեղավորներ եք փնտրում, էդ մեղավորներին ձեր մեջ մի մոռացեք փնտրել, որովհետեւ ես մի հարց կարող եմ ձեզ տալ՝ ե՞ս եմ մեղավոր, թե՞ էս դահլիճում նստածներիցդ շատերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29