Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղինակ Շուշանյանը Սպիտակի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու

Փետրվար 21,2016 23:05

Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախ ներկայացնեմ նախընտրական իրավիճակը Սպիտակ քաղաքում: Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են 6-7 թեկնածու, որոնցից 2-ի մեջ է հիմնական պայքարը , եթե կարելի է դա պայքար համարել` Գ. Սահակյանը և Վ Ասատրյանը: Երկուսն էլ ՀՀԿ-ական են, 2-ն էլ լավ փողատեր ու գործարար:

Արդեն իսկ քարոզարշավից առաջ բավականին մեծ գումարներ են ծախսել ընտրվելու համար: Քաղաքի բնակչության գրեթե 40%-ը Սահակյաններն են, 15-ից ավել Ասատրյանները: Ընտրելու իրավունքով գրանցված են մոտավորապես 10 000 մարդ:Ըստ տեղի մարդկանց կընտրվի նա , ում հավանություն կտա պատգամավոր Ա. Համբարձումյանը(Դեռժավայի Արկադիկը):Ըստ հավաստի աղբյուրի՝ բավականին մեծ գումար է բաժանվել և բաժանվում ընտրողներին:
Հիմա իմ առաջադրվելու անհնարինության մասին:
Նախ պետք է ունենամ առնվազն 200 հոգուց բաղկացած թիվ, ովքեր կլինեն թե հանձնաժողովներում , տեղամասերում և կմասնակցեն քարոզարշավին:Պետք է պարտադիր շտաբ ունենամ: Եվ ամենակարևորը բավականին մեծ գումար, խոսքը գնում է մոտավորապես 10 000 և ավելի դոլարի մասին, ինչը ես չունեմ:

Ուստի անիմաստ էներգիա ու ժամանակ չծախսելու համար որոշել եմ չառաջադրվել քաղաքապետի հաստիքի համար, չնայած որ շատ կցանկանայի լիքը բարեփոխումներ անել հայրենի քաղաքումս:
Ցավոք շանսերս 3 %-ից ավելին չեն…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29