Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Հիմա Թաթոյանին պետք է ասենք, որ, ախպեր ջան, մենք քո հետ ենք, գնա եղիր լավ ՄԻՊ». «Հրապարակ»

Փետրվար 23,2016 11:03

Դրական կեցվածքով հանդես եկան անգամ ընդդիմադիր այն պատգամավորները, որոնք դեմ էին Թաթոյանին եւ հանձնաժողովի նիստում դեմ էին քվեարկել նրան։ Օրինակ՝ Էդմոն Մարուքյանը։

– Պիտակներից մեկն «իշխանու֊թյան թեկնածուն» է։

– Հա, ցանկացած բան… ասենք, վաղը որ ՀԱԿ-ը լինի քաղաքական մեծամասնություն ու առաջադրի ՄԻՊ-ի թեկնածությունը, իշխանության թեկնածուն է, չէ՞, լինելու։ Այսինքն՝ իշխանության թեկնածու լինելը դեռ բավարար չէ, որ ասենք՝ էս մարդը չի կարող աշխատել։

– Մենք, փաստորեն, մարդու իրավունքների պաշտպանի երեք փորձ ունենք, որոնք իշխանության թեկնածուն են եղել եւ, ըստ էության, չեն արդարացրել իրենց։

– Ու երեք փորձն էլ ցույց է տալիս, որ մենք ի սկզբանե ինչ ասես՝ ասել ենք, պիտակներ ենք կպցրել, վերջում ասել ենք՝ բայց նա հերոս էր։ Չի կարելի էդ ճանապարհով գնալ… հիմա Թաթոյանին պետք է ասենք, որ, ախպեր ջան, մենք քո հետ ենք, գնա եղիր լավ ՄԻՊ։ Դու հենց ընտրվեցիր, Սահմանադրությունը քեզ տոտալ պաշտպանելու է։

Այ, որ չլինի, կարող եք նայել, երբ որ Կարեն Անդրեասյանը վատ ու անորակ զեկույց էր ներկայացրել, ես ոնց եմ քննադատել։ Աշխատել է՝ աջակցել ենք ամեն կերպ, չի աջակցել՝ քննադատել ենք։ Նույնն էլ նոր ՄԻՊ-ի պարագայում է լինելու։

Կարեն Անդրեասյանին քննադատեցի վերջում նաեւ նման կերպ հրաժարվելու համար, որովհետեւ դա ձեւ չէր, դա ՄԻՊ-ի հրաժարվելու ձեւ չէր, հասկանում ես։ Կարա տենց հրաժարվի, ասենք, կադաստրի պետը։ Մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի նման կերպ հրաժարական տալու:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29