Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում երիտասարդը 14-ամյա աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել. հայտարարվել է հետախուզում

Փետրվար 23,2016 18:45

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել Լոռու մարզի բնակչի նկատմամբ՝ 14-ամյա աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով։

Նախնական քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  Լոռու մարզի չափահաս բնակիչը 2015 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2016 թվականի հունվարի 14-ը, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ:

2016 թվականի փետրվարի 20-ին որոշում է կայացվել՝ երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին: Հայտարարվել է հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե           

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29