Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ. «Իշխանությունը պետք է վերջապես սթափվի».

Փետրվար 25,2016 22:20 Share

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախագահական նստավայրի դիմաց այսօր ակցիա իրականացնող ակտիվիստներից 4-ը բերման են ենթարկվել:  «Պառկեցինք անցումի վրա` կանաչ լույսի տակ` ի պաշտպանություն մասնավորապես Վարդգես Գասպարիի: Ոստիկանությունը պառկած մարդկանց բերման ենթարկեց: Ոստիկանությունն ասաց, որ եթե նրանք չկանգնեն, բերման կենթարկեն: Մոտ չորս հոգու տարան»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասել է ակտիվիստներից Արթուրը:

«Աննորմալ բան չեմ տեսնում այս ամենի մեջ: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուշադրություն գրավենք Վարդգես Գասպարիի վրա, իշխանությունն էլ վերջապես սթափվի, եւ Գասպարիին վտանգ չսպառնա»,-հավելել է ակցիայի մեկ այլ մասնակից: Ակտիվիստների հետագա գործողությունները դեռ հայտնի չեն: Գուցե նրանք գնան Արաբկիրի ոստիկանություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել