Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Ամերիկյան համալսարան. «Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը փակ կլինի»

Մարտ 03,2016 12:44

Մամուլում  տեղեկություն էր տարածվել ,որ Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) չեղյալ է հայտարարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ մարտի 10-ին կայանալիք հանդիպումը՝ պատճառաբանելով, որ ՀԱՀ-ը չի ցանկանում, որպեսզի առաջիկա ընտրություններում մասնակցող քաղաքական գործիչը համալսարանը դարձնի քաղաքական հարթակ:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Ամերիկյան համալսարանից: ՀԱՀ-ի լրատվականից մեզ հայտնեցին, որ տարածված լուրը իրականությանը չի համապատասխանում, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ուսանողության հետ չի հանվել, այն կկայանա նախատեսված օրը եւ ժամին, ուղղակի փակ կլինի, եւ միջոցառմանը կմասնակցեն միայն բուհի ուսանողները:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը դասախոսություն կկարդա 21-րդ դարում կառավարման հայտնի ձեւերի ու ժողովրդավարության սկզբունքների մասին, նաեւ կպատասխանի միջազգային քաղաքականութան եւ լրագրության թեմայով հարցերին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031