Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան. Միասնական շուկա ձևավորելու համար անհրաժեշտ է ձեռնարկել իրական քայլեր

Մարտ 03,2016 14:04

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016թ. մարտի 1-ին կայացած հերթական նիստում, որը ղեկավարել է խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, քննարկվել են առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի և տեխնիկական կարգավորման ոլորտների հարցերը։ Այս մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Տիգրան Սարգսյանի կարծիքով. «Եվրասիական տնտեսական միության անդամ գործընկեր-երկրների թերի ինտեգրումը կազմակերպությանը մարտահրավեր է միության կայունությանը»։

Հանձնաժողովը հավանություն է տվել երկու փաստաթղթի, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միությունում բժշկական արտադրանքների լայնաֆորմատ ընդհանուր շուկա ստեղծելու համար։

Նշվում է, որ այդ փաստաթղթերով ընդունված կարգերը կնպաստեն ԵՏՄ-ում բժշկական արտադրանքների միասնական շուկայի ի հայտ գալուն՝ միությունում գործող անվտանգության և արդյունավետության ընդհանուր պահանջներին համապատասխան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031