Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է

Մարտ 07,2016 17:54

Մարտի 7-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված մարտական հերթապահության կազմակերպման և կրման, դիտարկման համակարգի, ինժեներական արգելափակոցների և ամրաշինական կառույցների վիճակին ու դրանց կատարելագործման ուղիներին: Նիստին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի ու գումարտակների հրամանատարությունը, մարտական հերթապահությանը առնչություն ունեցող սպայակազմի և զինկոմիսարիատների ներկայացուցիչներ:

Օրվա աշխատակարգը ներկայացնելուց հետո բանակի հրամանատարը հանդես է եկել ներածական խոսքով, որում կարևորելով օրակարգային թեմաները, նաև անդրադարձ է կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրադրությանը, նախանշել ոլորտի հետագա զարգացման հիմնական ուղղությունները:

Այնուհետև օրակարգային թեմայի շուրջ ելույթներով ու զեկույցներով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների և զորամասերի հրամանատարները, շտաբի համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերը:

Խորհրդակցության ավարտին ի մի բերելով ռազմական խորհրդի ընթացքում հնչած զեկույցների, ելույթների և քննարկումների արդյունքները, մարտական հերթապահությանը անմիջականորեն ներգրավված սպայակազմի առաջարկությունները, Արցախի հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է կատարված առաջարկություններն ու դրանցից բխող հետևություններն ընդունել ի գիտություն և առաջնորդվել մարտական հերթապահության կազմակերպման և կրման ընթացքում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031