Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր մարմնական վնաս է պատճառվել 17-ամյա պատանուն. կասկածյալը ձերբակալվել է

Մարտ 11,2016 18:01

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 17-ամյա պատանուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Քննությամբ պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով ձերբակալվել է։

2016թ. մարտի 8-ին` ժամը 23:20-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1998 թ. օգոստոս ամսին ծնված մի պատանի:

Դեպքի առթիվ 2016թ. մարտի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ պատանուն մարմնական վնասվածքը պատճառվել է Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի «Թթու ջուր» կոչվող վայրում՝ մարտի 8-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ։ Պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ է, 24 տարեկան։ Վերջինս կամավոր ներկայացել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Ա.Միրզոյանը ճանաչվել է տուժող: Կասկածյալը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաթունաբանական փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031