Լրահոս
Օրվա լրահոսը

FPWC հիմնադրամ. Քաղաքացիների մուտքը տարածք եղել է անօրինական

Մարտ 13,2016 12:06

Մարտի 10-ին՝ ժամը 20:30-ի մատույցներում, Արարատի մարզի Արալեզ գյուղի 44-ամյա բնակիչ Արտյոմ Ավետիսյանը մի խումբ ընկերների հետ ոչ սթափ վիճակում ապօրինի մուտք է գործել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող հատուկ պահպանվող տարածք՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:africanlion

Ա.Ավետիսյանն այնուհետ անցել է առյուծների վանդակի շուրջ տեղադրված կողպված արգելապատնեշը, մոտեցել ճաղավանդակներին և փորձել «փաղաքշել» առյուծին, ինչի արդյունքում ստացել է ձեռքի և ուսի վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ և գտնվում է այժմ:

Ի պատասխան սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում շրջանառվող խեղաթյուրված և զրպարտական հայտարարությունների, տեղեկացնում ենք, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հիմնադրամին պատկանող մասնավոր սեփականություն է: Ապաստարանի սահմանագծին տեղադրված են ապօրինի մուտքն արգելող մի քանի ցուցանակներ:IMG_0295

Տեղեկացնում ենք նաև, որ հետևելով անվտանգության սահմանված չափանիշներին, վանդակները, որտեղ ներկայում պահվում են առյուծները, ցանկապատված են դրանցից 3 մետր հեռավորության վրա գտնվող կողպված արգելապատնեշով, որի վրա նույնպես մի քանի տեղերում փակցված են մուտքն արգելող ցուցանակներ:

Հայտնում ենք, որ քաղաքացիների մուտքը տարածք եղել է անօրինական և կարող է պատժվել օրենքով սահմանված կարգով:

Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու առյուծները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, ՀՀ բնապահպանության նախարարության և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության (ԿՀԾ) աջակցությամբ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի վերականգնողական կենտրոն են տեղափոխվել փետրվարին: Անհրաժեշտ կարանտինային շրջափուլն անցնելուց և փաստաթղթային ձևակերպումներից հետո կենդանիները կտեղափոխվեն բրիտանական Peak Wildlife Park.

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում այժմ ընթացքի մեջ են Վայրի բնության փրկարար կենտրոնի շինարարական աշխատանքները: Վայրի բնության փրկարար կենտրոնի առաքելությունը կլինի Հայաստանում վայրի կենդանիների մասնակցությամբ միջադեպերի կանոնակարգված մասնագիտական կառավարումը:

FPWC հիմնադրամը կոչ է անում լրագրողներին հավատարիմ մնալ լրագրողական էթիկայի սկզբունքներին և զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031