Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա մոտիվացված առաջնորդները ապագայի գրավականն են» (ֆոտոշարք)

Մարտ 17,2016 12:32

«Աղջիկ սկաուտների և գայդերի ազգային միավորում»-ն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի տարբեր մարզերում և ունի ավելի քան 1000 անդամ: Միավորումը ոչ-ֆորմալ կրթական ծրագրերով աշխատող հասարակական կազմակերպություն է, որը իր գործունեությունը իրականացնում է սկաուտական խմբերում շաբաթական պարապմունքների միջոցով, ինչպես նաև կազմակերպում է ճամբարներ, արշավներ, սեմինարներ, թրեյնինգներ, մշակութային միջոցառումներ, բարեգործական ծրագրեր և մատուցում է ծառայություններ հասարակությանը: Միավորումն իր անդամներին առաջարկում է ուսուցում գործողության միջոցով, ինքնազարգացում, մասնակցություն փորձությունների,  ակտիվ, հետաքրքիր և ուրախ առօրյա:

12842413_10154640258828032_1595052056_o

ԱՍԳԱՄ-ին հաջողվել է սկաուտական պատմության մեջ առաջին անգամ կազմակերպել թրեյնինգ միայն ԱՊՀ երկրների աղջիկ սկաուտների և գայդերի ներկայացուցիչների համար: Թրեյնինգին մասնակցում են ԱՊՀ հինգ երկիր՝ Հայաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, Բելառուս: «Այսօրվա մոտիվացված առաջնորդները ապագայի գրավականն են» խորագրով թրեյնինգի նպատակն է  մասնակիցներին փոխանցել գիտելիքներ և զարգացնել անհրաժեշտ հմտություններ գործնական և ինտերակտիվ մեթոդներով: Հետագայում ձեռք բերված գիտելիքները մասնակիցները կօգտագործեն աշխատանքային խմբերում ներգրավվելու և իրենց ազգային կազմակերպությունների զարգացումն ապահովելու համար: Թրեյնինգում ներկայացվող թեմաներից են՝ սկաուտության ընձեռած հնարավորությունները, համագործակցության զարգացման ճիշտ ուղիները, ռազմավարական ծրագրի կազմումը և վերլուծումը, հասարակության հետ կապերը, սոցիալական ցանցերի գրագետ օգտագործումը, բարեփոխումների իրականացումը: Կրթական ծրագրերին ակտիվ մասնակցությունից բացի, մասնակիցները հասցրել են ներկայացնել իրենց երկրների մշակույթը, ծանոթանալ քաղաքի տեսարժան վայրերին, վայելել հայկական ազգային երգն ու պարը:

12168924_10154640258713032_1026784889_o 12422235_10154640258433032_1921161179_o 12443367_10154640258153032_470080582_o 12499412_10154640258848032_1737356786_o 12596612_10154640258138032_1500884757_o 12596622_10154640259008032_379825423_o 12596632_10154640258508032_400800779_o 12674352_10154640258088032_734012254_n 12674713_10154640258163032_1078845181_o 12675290_10154640258833032_1501907382_o 12722376_10154640258763032_2066908330_o 12873502_10154640258728032_80174804_o 12873633_10154640258258032_1765998754_o

«Աղջիկ սկաուտների և գայդերի ազգային միավորման» մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031