Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն կշարունակի չճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք. Մոգերինի

Մարտ 18,2016 11:53 Share

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ԵՄ-ն կշարունակի Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք չճանաչելու քաղաքականությունը։

Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Եվրամիությունը նախկինի պես հավատարիմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ ԵՄ-ն կշարունակի հավատարիմ մնալ չճանաչման իր քաղաքականությանը, այդ թվում սահմանափակող միջոցառումների շնորհիվ»։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է,որ ԵՄ-ն խորապես անհանգստացած է տարածաշրջանում «ռազմական ուժի աճի», ինչպես նաև «Ղրիմի թերակղզում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նկատվող վատթարացումների կապակցությամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել