Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանխարգելիչ միջոցառումներն օր առաջ պետք է իրականացվեն»

Մարտ 18,2016 17:53

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ կարևորվեց պետական պատվերի իրականացման համար հատկացված միջոցների արդյունավետ ծախսման հարցը։

Տեղեկացվեց, որ նախարարությունը հետևողականորեն շարունակելու է հանրապետության բուժհիմնարկներում պետական պատվերի շրջանակներում հիվանդների բուժման գործընթացը, ինչը միտված է պետական բյուջեից հատկացվող միջոցների ճիշտ և արդյունավետ ծախսման ապահովմանը։

Այնուհետև առողջապահության պատասխանատուների հետ քննարկվեցին մոր և մանկան ծառայության կարևոր բժշկաժողովրդագրական ցուցանիշները։ Արմեն Մուրադյանն առաջարկեց բոլոր մարզերում իրականացնել մանրամասն վերլուծություններ` տալով ցուցանիշների միտումների գնահատականներ, դրանց բարելավման ուղիների առաջարկներ։ Այնուհետև նախարարությունում կկազմակերպվեն ըստ մարզերի առանձին քննարկումներ։

Նախարարը կարևորեց նաև պատվաստումների ընդգրկվածության նպատակային մակարդակի ապահովումը` որպես առողջապահական լրջագույն նշանակություն ունեցող ցուցանիշ։

Արմեն Մուրադյանը մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի ուշադրությունը հրավիրեց նաև տեղերում խմելու ջրի նկատմամբ հսկողության ուժեղացման, ինչպես նաև սննդային վարակներից ու թունավորումներից խուսափելու, սննդի անվտանգությունն ապահովելու նպատակով նախադպրոցական հիմնարկներում և դպրոցներում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման խնդրի վրա։

«Կանխարգելիչ միջոցառումներն օր առաջ պետք է իրականացվեն, որպեսզի ջրով կամ սննդով պայմանավորված վարակիչ հիվանդությունների բռնկումներ չունենանք»,-ասաց նախարարը` հավելելով որ յուրաքանչյուր նման դեպք խիստ գնահատականի կարժանանա` հաշվի առնելով առողջապահական, սոցիալական և տնտեսական կորուստները։

Նախարարը միաժամանակ հորդորեց տեղերում ուշադրության կենտրոնում պահել ինչպես բուժական, այնպես էլ` հանրային առողջապահական ծրագրերի իրականացման ընթացքը։

 

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031