Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

Մարտ 26,2016 16:35

Մարտի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված մարտական հերթապահության կազմակերպման ընթացքին, առկա խնդիրներին և բարելավման ուղիներին: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցում էին նաև ԼՂՀ պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ով հանգամանալից անդրադարձ է կատարել տարեսկզբից մինչ օրս զինված ուժերում մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ իրականացված միջոցառումներին:

Առաջնագծում իրականացվող ծառայության, ինժեներական արգելափակոցների ու ամրաշինական կառույցների ներկայիս վիճակի, դրանց կատարելագործման ուղիների, այդ առնչությամբ ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև զինծառայողների զգոնության աստիճանն առավել բարձրացնելու և հակառակորդի սադրիչ գործողություններին հակազդելու ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ հարակից զեկույցներ և առաջարկություններ են ներկայացրել նաև բանակային զորամիավորումների և ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Ընդհանուր առմամբ մատնանշվել է, որ մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման նպատակով հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են մարտական հենակետերի լրակավորման, հակառակորդի առաջխաղացումը խոչընդոտող ինժեներական կառույցների, ինչպես նաև տեխնիկական նոր հնարավորությունների ներդրման և մարտական հերթապահության կրման պայմանների առավել բարելավմանն ուղղված աշխատանքները: Առաջնագծում զինվորական կարգապահությունը, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն ու մարտական ոգին բարձր է, հերթապահ ուժերը` մարտունակ:

Ամփոփելով կոլեգիայի նիստը և ի մի բերելով զեկույցներում տեղ գտած փաստերն ու առաջարկները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետագա անելիքների վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ:

ՊՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031