Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արթուր Վարդանյանը ծպտվել է եկեղեցու երգչախմբի զգեստով ու գաղտնի տեսագրել Սերժ Սարգսյանին

Մարտ 30,2016 14:24

ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանն այսօր «Արմենպրես» մամուլի սրահում ուշագրավ լուսանկարներ ցուցադրեց ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված հանցավոր խմբի հետ կապված:

Պարզվում է՝ հանցավոր խումբը տեղեկություններ է հավաքել անխտիր բոլոր պատգամավորների, քաղաքական գործունեությամբ զբաղվողների մասին. «Այդ տեղեկությունները պարունակում են քաղաքական գործչի վերաբերյալ կենսագրական տվյալներ, նրա ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկություններ, ընտանիքի կազմը, «Google» ծրագրով նրա բնակության վայրի հասցեները: Տեղեկություններ են հավաքվել նաեւ նախախորհրդարանական կազմակերպության վերաբերյալ:

AAC_Marash_teror_14Խումբը իր առջեւ խնդիր է դրել նաեւ տեղեկություններ հավաքել գործարար անձանց վերաբերյալ: Տեսագրել է ՀՀ առաջին նախագահի առանձնատունը, դրա մատույցները, ինչպես նաեւ ՀՀ երկրորդ նախագահի գործունեության վայրի հետ կապված ուսումնասիրություններ: Վերահսկել է ՀՀ գործող նախագահի թիկնազորի աշխատանքի հետ կապված հանգամանքները, թե ինչպես են կազմակերպում: Խոսքը նախագահի անվտանգության մասին է:

Խմբի անդամները, կոնկրետ Արթուր Վարդանյանը եւ խմբի այլ անդամներ մասնակցել են Գյումրիում տեղի ունեցած Հայ կաթողիկե եկեղեցու բացմանը եւ գաղտնի տեսանկարահանել են գործող նախագահի ժամանումն այնտեղ: Արթուր Վարդանյանը կրել է եկեղեցու երգչախմբի հագուստ՝ չնկատվելու համար»:

AAC_Marash_teror_17Ընդ որում, ուշագրավ է, որ Միքայել Համբարձումյանը ցուցադրեց նաեւ այդ երգչախմբի հագուստով Արթուր Վարդանյանի լուսանկարը, որը կասկածների տեղիք է տալիս՝ ինչպե՞ս կարող էր անձը, որը պլանավորում է նման լուրջ գործողություն, ծպտվի եկեղեցականի հագուստի տակ ու մի բան էլ ժպիտով լուսանկարվի դեպքի վայրում:

Հայտնաբերվել է նաեւ տեսագրություն, որտեղ Արթուր Վարդանյանն ուղերձով է դիմում քաղաքացիներին: Այդ տեսագրությունը նախատեսված է եղել եթեր հեռարձակել՝ Հ1-ը գրավելուց հետո:

AAC_Marash_teror_16Հայտնաբերվել է նամակ, որտեղ բոլոր դեսպաններին հրավիրում են «Արմենիա» հյուրանոցում ժողովի մասնակցել՝ արդեն ահաբեկչական ակտը կատարելուց հետո: Դեսպաններին պետք է ներկայացվեր, թե որն է եղել իրենց նպատակը: Նախաքննական գաղտնիքից ելնելով՝սրա այլ հանգամանքներ չեն հրապարակվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031